Ադրբեջանի հատուկ ծառայությունները օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացնում երկրի ԱԳՆ-ում
Տարածաշրջան

Հուլիսի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կայքում հրապարակվել է հայտարարություն Արտաքին գործերի նախարարությունում օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու մասին: Զեկուցվել է, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հանցագործության կասկածյալների և հանցակազմի վերաբերյալ:
Նշվել է նաև, որ ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ստացված տեղեկատվության համաձայն, որ Արտաքին գործերի նախարարության որոշ պաշտոնյաներ, չարաշահելով իրենց լիազորությունները, կատարել են մի շարք ապօրինի գործողություններ և վնասել երկրի պետական շահերը: