close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր համաեվրոպական վճարային համակարգ՝ ԵՄ-ում

Աշխարհ

3 Հուլիսի 2020, 15:52
 Նոր համաեվրոպական վճարային համակարգ՝ ԵՄ-ում

ԵՄ-ում առաջիկա երկու տարվա ընթացքում կհայտնվի նոր համաեվրոպական վճարային համակարգ՝ European payments initiative (EPI). այս մասին տեղեկացնում է Euronews-ը, նշելով՝ այս շաբաթ դրա մշակումը սկսելու մասին հայտարարել էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի ու Նիդեռլանդների 16 խոշորագույն բանկեր։ 

Նշվում է՝ արդեն վաղուց են ընթանում խոսակցությունները ծայրահեղ դեպքում եվրոյի գոտում միասնական վճարային համակարգի ստեղծման մասին: Սակայն մերթ ճգնաժամերն էին խանգարում, մերթ ԵՄ ղեկավարությանը չէր բավականացնում քաղաքական կամքը: Այժմ, կարծես, իրական առաջընթաց է հայտնվել:

Նախագծի նախաձեռնողների խոսքով՝ այդ համակարգը կդառնա «բոլոր տեսակի գործարքների վճարումների նոր ստանդարտ, այդ թվում՝ խանութներում վճարումները, կանխիկի ստացումն ու միջազգային փոխանցումները:

Ըստ էության, այս բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ այսօր, բայց երկրից երկիր ընդհանուր պատկերը բավականին հատվածական է: Ի հավելումն սրա՝ վճարային գործարքների ոլորտում փաստացի մենաշնորհատերեր են ամերիկյան Visa ու Mastercard ընկերությունները, որոնց դուրս մղելուն է միտված նաև նոր եվրոպական համակարգը:

Ըստ նախնական կանխատեսումների՝ համակարգը կսկսի գործել 2022 թվականին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica