close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտությունը մոտ է Բերմուդյան եռանկյունու անոմալիայի բացահայտմանը

Աշխարհ

3 Հուլիսի 2020, 13:34
 Գիտությունը մոտ է Բերմուդյան եռանկյունու անոմալիայի բացահայտմանը

Ինքնաթիռների ու նավերի տարօրինակ անհետացումները Բերմուդյան եռանկյունու շրջանում շարունակվում են արդեն ոչ մեկ տասնամյակ: Բրիտանացի գիտնականները վստահ են, որ անոմալիայի առեղծվածի բացահայտումը հարկավոր է որոնել Սիբիրում. տեղեկացնում է yerkir.am-ը` Med-heal.ru-ին հղումով:

Բերմուդյան եռանկյունին Սարգասյան ծովի մասն է, որտեղ տարօրինակ կերպով անհայտանում են նավեր ու ինքնաթիռներ: Առեղծվածը փորձել են բացահայտել բազմաթիվ գիտնականներ տարբեր երկրներից, սակայն միասնական վարկած, որը կպարզաբաներ  հանելուկային անհետացումները, դեռևս չկա:

Բրիտանացի գիտնականների կարծիքով` Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը կապ ունի սիբիրյան անոմալիայի հետ: Խոսքը հանելուկային խառնարանների մասին է, որոնք գտնվում են Թայմիրում և Յամալում:

«Յամալում և Թայմիրում գտնվող խառնարանները երկար տարիներ վախեցնում են տեղի բնակիչներին: Կան դրանց առաջացման բազմաթիվ վարկածներ, սակայն համընդհանուր ընդունված վարկածի համաձայն` խառնարաններն առաջացել են գազի ստորգետնյա հզոր պայթյունների հետևանքով: Մենք համարում ենք, որ նույնը տեղի է ունենում Սարգասյան ծովում: Այնտեղ էլ կան գազային հիդրատներ, որոնք կարող են տարատեսակ անոմալիաներ առաջացնել: Օրինակ` ինքնաթիռները կարող են կործանվել` ընկնելով մեթանով հագեցած օդի մեջ, իսկ նավերը` խորտակվել մեծ քանակությամբ մեթան պարունակող ջրում»,- կարծիք են հայտնել բրիտանացի հետազոտողները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica