close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ

Մշակույթ

3 Հուլիսի 2020, 17:43
 Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան 80-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնում են Սերժ Սարգսյանի գրասենյակից։

Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել անվանի մտավորականին, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոն Դավոյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Դուք այն երջանիկ գրողներից եք, ով կենդանության օրոք լիուլի զգացել ու վայելում է իր նկատմամբ բազմահազար ընթերցողների սերն ու գնահատանքը, ում ճանաչում և հաճույքով ընթերցում են նաև Հայաստանի սահմաններից դուրս` շնորհիվ աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների:

Ձեր հավատարիմ ընթերցողներն ենք նաև ես և իմ ընտանիքը:

Անկեղծորեն ուրախ եմ, որ Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները գնահատվել են նաև պետականորեն` ինչպես Խորհրդային տարիներին, այնպես էլ Հայաստանի անկախության ժամանակաշրջանում:

Լինելով ժամանակակից հայ պոեզիայի ամենաակնառու դեմքերից և հայ գրականության կենդանի լեգենդներից մեկը` դուք կամրջում եք երկու դարաշրջան, կրում Ձեր մեջ ժամանակի հիշողությունները, տագնապներն ու հույսերը, հիասթափություններն ու հուսավառությունները, մաքառումները, երազանքները, երբեմն էլ` իրականության դառնությունը:

Դժվար է գերագնահատել Ձեր ստեղծագործությունների ազդեցության ուժը, որ ուղղակիորեն բխում է «կենսական էներգիայի փոխանցման» Ձեր կենսափիլիսոփայությունից:

Առանձին գնահատանքի է արժանի Հայաստանի անկախացումից հետո Ձեր անսահման նվիրվածությունը Հայոց բանակին. «Ներքին համոզմունք ունեմ, որ պետք եմ սահմանին կանգնած տղաներին»,- մի առիթով ասել եք Դուք, և ես շատ առիթներ եմ ունեցել տեսնելու Ձեզ մեր զինվորների կողքին` մտավորականի Ձեր ազնիվ ու շիտակ կեցվածքով:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ նշանակալի հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, արևշատություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր նվաճումներ»:

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր բանաստեղծ, հրապարակագիր և հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 80-ամյակն է։ 



yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica