close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գավառի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց. արժեքը՝ 38,7 մլն դրամ

Քաղաքական

3 Հուլիսի 2020, 17:36
 Գավառի 7 փողոցներում կկառուցվի լուսավորության ցանց. արժեքը՝ 38,7 մլն դրամ

Գավառ քաղաքի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացի փողոցներում եւ Ազատություն փողոցի 2-րդ նրբանցքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կկառուցվի լուսավորության ցանց, կկատարվի կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն:

Գավառի քաղաքապետարանից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 704 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 23 միլիոն 222 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 15 միլիոն 482 հազարը՝ Գավառի համայնքապետարանը:

Գավառի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ լուսավորության ցանցը կառուցվում է շուրջ 5200 մետր երկարությամբ: Վերոնշյալ փողոցներում տեղադրվելու է 171 լուսատու՝ ԼԵԴ համակարգով: «Այս ծրագրի իրականացման արդյունքում որոշակիորեն կընդլայնվի քաղաքի լուսավորության ցանցը, որն այժմ կազմում է շուրջ 65 տոկոս:

Ծրագրի շահառու կլինեն մոտ 1300 տնտեսություն՝ 4500 բնակչությամբ: Վերոնշյալ փողոցները կունենան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորություն, որը երեկոյան ժամերին կնպաստի բնակչության անվտանգ տեղաշարժին: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է»,-ներկայացրեցին քաղաքապետարանից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica