close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մենք կապ չունենք». ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

3 Հուլիսի 2020, 09:56
 «Մենք կապ չունենք». ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է կորել գյումրեցի տատիկի դին՝ հարցրինք «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պատասխանատուներից մեկին։ «Մեծ հաշվով, մենք այդ խնդրի հետ կապ չունենք. դրական կորոնայով մահացածների մորգը գտնվում է Աբովյանում, մենք դիակն ուղարկել ենք Աբովյան»: Ասում են` ձեզ մոտ է կորել։ «Չէր կարող նման բան լինել, մեր մոտից այն ուղարկվել է Աբովյան»: Պատասխանատվությունից փորձում եք խուսափե՞լ։

«Ոչ, փաստն ենք արձանագրում»: Իսկ ո՞վ է պատասխանատուն։ «Նախարարությունը»: Ի՞նչ է լինելու: «Չեմ կարող ասել»: Բա ո՞վ կարող է ասել, իսկ հնարավո՞ր է` էլի են նման դեպքեր եղել։ «Չեմ կարծում, թե եղած լիներ․ կիմանայիք»: Որտեղի՞ց է այդ «լավատեսությունը»: «Հարազատները գնում, ապակու հետեւից ճանաչում են իրենց հարազատին` տեղի է ունենում իդենտիֆիկացիա»: Բոլոր դեպքերում, պատասխանատվություն հասնո՞ւմ է նման արարք կատարողներին։ «Խնդրով պետք է զբաղվեն իրավապահները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica