close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ. «Իրատես»

Մամուլի տեսություն

3 Հուլիսի 2020, 09:23
 Փաշինյանը դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունում շատերը, որոնք քչից-շատից կայացած են եղել, իրենց գործն են ունեցել, խիստ փոշմանել են, որ պատգամավոր են դարձել. հենց նրանք են, որ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի «ցուցակում»` որպես անհնազանդներ:

Վերջիններս, ինչպես նաեւ «Իմ քայլում» շատերը, շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանն «անկաշկանդ», ադեկվատությունը կորցրած, խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում, ինչը վերջերս շատ է պատահում հատկապես Սահմանադրական դատարանին առնչվող գործընթացների կապակցությամբ:

Քայլականները պնդում են՝ բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն անհավասարակշիռ անձ է, նաեւ դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի եւ այլոց նկատմամբ, որպեսզի մնացածները վախենան, «չտզզան»։

Ասում են նաեւ՝ անհնազանդների բանակը գնալով մեծանում է, իսկ «կոմպրոմատներ» նրանց նկատմամբ այդպես էլ չեն գտնվում. գտնվածներն էլ «տուզիկ» թեմաներով են. զորօրինակ, թե Սոֆյա Հովսեփյանն ինչպես է իրեն տրված գրանտները ծախսել, Վահագն Աթաբեկյանի՝ ծանրոցներ փոխադրող «Կուրյեր» ընկերությունը լուծարվելիս ինչ փոքրիկ կիքսեր է թույլ տվել եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica