close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատ Միրզոյանի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Քաղաքական

2 Հուլիսի 2020, 19:44
 Արարատ Միրզոյանի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա  առաջին  հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կորոնավիրուսի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծում: Այն կնախագահի Արկադի Խաչատրյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica