close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկսում ենք ծանր, բայց անկեղծ զրույց՝ ՀՅԴ-ին համակրողներից մինչև ծանր մեղադրանք ներկայացնողների հետ. Գ. Վարդանյան

Քաղաքական

2 Հուլիսի 2020, 16:32
 Սկսում ենք ծանր, բայց անկեղծ զրույց՝ ՀՅԴ-ին համակրողներից մինչև ծանր մեղադրանք ներկայացնողների հետ. Գ. Վարդանյան

Մարդկային փոխհարաբերություններում երբեմն ստեղծվում են իրավիճակներ, երբ դրա հետևանքով առաջացած խոսակցությունը շատ ծանր և վտանգավոր ավարտ կարող է ունենալ կողմերից որևէ մեկի համար։ Ստեղծված իրավիճակում կամ պետք է սկսել այդ ծանր խոսակցությունը, որի հետևանքով հնարավոր է հոգեպես և բարոյապես ոչնչացնես դիմացինիդ, կամ պետք է լուռ հեռանաս՝ չդիպչելով խոսակցությանը, որպեսզի չվնասես կողմերից որևէ մեկին։ 

Մարդկային փոխհարաբերությունների պարագայում, դիմացինդ եթե հակառակորդդ չէ, կարծում եմ, այդ ծանր խոսակցությունը չբացելով հեռանալն արդարացված է։ Ի վերջո, ամեն ոք կյանքից կստանա այն, ինչին արժանի է։ 

Քաղաքականության, քաղաքական ուժերի և հասարակության տարբեր շերտերը ներկայացնող քաղաքացիների միջև առաջացած փոխհարաբերությունների պարագայում ունենք լրիվ այլ իրավիճակ։ Այստեղ հակառակորդներ չկան, որպեսզի գնաս որևէ մեկին ոչնչացնելու ճանապարհով, իսկ լուռ հեռանալու պարագայում էլ, եթե քեզանից արժեք ես ներկայացնում, քեզ չեն ներելու նրանք, ովքեր գալու են քեզանից հետո։ 

Արդյունքում՝ մենք պետք է բացենք այս զրույց-երկխոսությունը, որքան էլ որ այն վտանգավոր և ծանր լինի։ Որպես դաշնակցական՝ մեր խոսակցությունը բացառապես լինելու է հասարակության տարբեր շերտերը ներկայացնող մեր հայրենակիցների հետ՝ Դաշնակցությանը համակրողներից մինչև դաշնակցականներին դավաճան, թալանչի և թուրք համարողներ։ Արդ, անկեղծորեն նայելով միմյանց աչքերին՝ մեր և հասարակության տարբեր շերտերի միջև վերստին սկսում ենք դժվարին, ծանր, բայց անկեղծ զրույցը՝ ձգտելով  ստանալ միմյանց տանջող հարցերի պատասխանները։ 

Ելնելով վերոգրյալից՝ առաջիկայում կհրապարակենք մեր զրուցաշարը՝ մեզ համակրող, մեր նկատմամբ չեզոք դիրքորոշում ունեցող և մեզ քննադատող, այդ թվում՝ ծանր մեղադրանքներ ներկայացնող մեր հայրենակիցների հետ։

Գերասիմ Վարդանյան

ՀՅ Դաշնակցության անդամ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica