close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենը հունիսին 141 մլն դոլար Է հանգանակել նախընտրական արշավի համար

Աշխարհ

2 Հուլիսի 2020, 16:49
 Բայդենը հունիսին 141 մլն դոլար Է հանգանակել նախընտրական արշավի համար

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կանխապես ապահովել Է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատգամավորների բավականաչափ պաշտպանությունը նոյեմբերին պետության ղեկավարի ընտրությունների թեկնածու առաջադրվելու համար, հունիսին շուրջ 141 միլիոն դոլարի նվիրատվություններ Է հանգանակել ընտրաշավը վարելու համար: Հուլիսի 1-ին Twitter-ում այդ մասին հայտնել Է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը:

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հուլիսի 1-ին հայտնել Է, որ հունիսին 131 միլիոն դոլար Է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավի համար: Թրամփի շտաբում նշել են, որ ներկայումս նա իր տրամադրության տակ ունի 295 միլիոն դոլար ընտրություններից առաջ քաղոզչական գործունեություն վարելու համար: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որտեղ Բայդենին պետք Է հայտարարեն երկրնի բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու, կորոնավիուսի համավարակի պատճառով հետաձգվել Է օգոստոսի 17 - 20-ը:

Այն տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը նույնպես ստացել Է կուսակցական համագումարի պատգամավորների բավականաչափ թվով քվեներ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար: Հանրապետականների համագումարը պլանավորված Է օգոստոսի 24 - 27-ը:

Դրա հիմնական միջոցառումներն, ինչպես սպասվում Է, տեղի կունենան Ջեքսոնվիլ (Ֆլորիդայի նահանգ) եւ Շառլոտ (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) քաղաքներում: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրություկնները կկայանան նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica