close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդունել հոնկոնգցիներին՝ Պեկինի ընդունած նոր օրենքից հետո

Աշխարհ

2 Հուլիսի 2020, 15:23
 Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդունել հոնկոնգցիներին՝ Պեկինի ընդունած նոր օրենքից հետո

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արձագանքել է Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության մասին նոր օրենքի ընդունմանը. այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, պաշտոնյայի խոսքով, Ավստրալիան պատրաստ է ապաստան տրամադրել Հոնկոնգի բնակիչներին։

Մինչև այս Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու հնարավորություն էր առաջարկել այն հոնկոնգցիներին, ովքեր ունեն բրիտանական միջազգային անձնագիր ստանալու իրավունք։  Հաշվարկների համաձայն՝ այդ հնարավորությունից կարող է օգտվել շուրջ 3 մլն մարդ։ Չինաստանն արձագանքել է Բրիտանիայի այս հայտարարությանը՝ ասելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի հոնկոնգցիներին քաղաքացիություն շնորհելու ծրագիրն արգելափակելու համար։

Հիշեցնենք՝ Անվտանգության օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին՝ Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ անցնելու 23-ամյակի օրը։ Հոնկոնգում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել կենտրոնական իշխանությունների ընդունած օրենքի դեմ։

Պեկինի ընդունած նոր օրենքի նպատակն է պայքարել այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Նման սպառալիքներից են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խարխլումը, ինչպես նաև դավադրությունն օտարերկրյա ուժերի հետ։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica