close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը սկսել Է դեղամիջոց արտահանել կորոնավիրուսի բուժման համար

Առողջապահություն

2 Հուլիսի 2020, 15:10
 Ռուսաստանը սկսել Է դեղամիջոց արտահանել կորոնավիրուսի բուժման համար

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբն սկսել են կորոնավիրուսի բուժման համար «Ավիֆավիր» պատրաստուկը մատակարարել արտահանման համար. հունիսին այն արդեն ուղարկվել Է Բելառուս, մոտ ժամանակներս սպասվում են մատակարարումները Ղազախստան: Այդ  մասին ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«ՌՈւՆՀ-ն եւ «ԽիմՌար» ընկերությունների խումբը հայտարարում են հունիսին կորոնավիրուսի բուժման համար ռուսական «Ավիֆավիր» պատրաստուկի առաջին 100 հազար կուրսի արտադրության մասին, ինչն զգալիորեն գերազանցում Է 60 հազար կուրսի մակարդակով արտադրության սկզբնական պլանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Պատրաստուկի մատակարարումները հունիսին իրականացվել են ամբողջ Ռուսաստանի 35 շրջաններ, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետություն: Առաջիկայում «Ավիֆավիր»-ի մատակարարումները նաեւ կիրականացվեն Ղազախստանի Հանրապետություն, ինչի մասին արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Մեկ ամսվա ընթացքում կարտադրվի եւս 100 հազար կուրսից ավելի»,-նշել են հիմնադրամում: Բացի այդ, բանակցություններ են անցկացվում «Ավիֆավիր»-ի մատակարարումների վերաբերյալ Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ: Նաեւ իրենց հետաքրքրությունն են հայտնում ԱՊՀ-ի ու Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ աշխարհի մյուս տարածաշրջանների երկրները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica