close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով կա 9 տուժած

Իրավունք

2 Հուլիսի 2020, 12:00
 Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով կա 9 տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hուլիսի 1-ին, ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի մոտ 133-րդ կմ-ին բախվել են  շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» (վարորդ՝ Էդիկ Ա., ծնված 1966թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ալիկ Հ., ծնված 1987թ.) մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արմինե Ս.-ն (ծնված 1968թ.), Սաիդա Ա.-ն (ծնված 1980թ.) և Ռուզան Ա.-ն (ծնված 1982թ.), «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Նարեկ Գ.-ն (ծնված 1991թ.), Կարինե Դ.-ն (ծնված 1960թ.), Մերի Ա.-ն (ծնված 1982թ.) և Վահրամ Հ.-ն (ծնված 1979թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև՝ Մերի Ա.-ն և Վահրամ Հ.-ն տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ Արմինե Ս.-ն՝ Երևան քաղաք։

Բժիշկները Մերի Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վահրամ Հ.-ինը՝ կայուն: Մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica