close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային տրանսպորտում և մեքենաներում հակահամաճարակային կանոնների խախտման 17102 դեպք է արձանագրվել

Հասարակություն

1 Հուլիսի 2020, 22:50
 Հանրային տրանսպորտում և մեքենաներում հակահամաճարակային կանոնների խախտման 17102 դեպք է արձանագրվել

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույն պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային օգտագործման տրանսպորտային միջոցներից, տաքսի ծառայություններից օգտվելիս, ինչպես և մասնավոր ավտոմեքենաներում դիմակ կրելը։ Դիմակ կարելի է չկրել միայն այն դեպքում, երբ մեքենայում բացի վարորդից այլ անձ չկա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշյալ կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 17102 դեպք, իսկ հունիսի 30-ին՝ 450 դեպք:

Նշենք, որ երեկ հայտնաբերված դեպքերից 431-ը վերաբերում էին մասնավոր տրանսպորտային միջոցներում, 19 տաքսի ավոտմեքենաներում դիմակ չկրելուն․ ավտոբուսներում, միկրոավտոբուսներում և մետրոյում խախումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ այս կանոնների խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ 10  հազար դրամի չափով։ Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica