close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ. «Մեդիա պաշտպան»

Իրավունք

1 Հուլիսի 2020, 16:42
 Ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ. «Մեդիա պաշտպան»

Ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ ինձ զանգեցին քրեական ոստիկանությունից ու շատ քաղաքավարի հրավիրեցին ոստիկանություն՝ բացատրություն տալու Ջհանգիրյանի մասին իմ գրառման կապակցությամբ։ Իհարկե, հրաժարվեցի, ասելով, եթե իրենք իրոք հետաքրքրված են ընտրակեղծարարներ բացահայտելով, թող դիմեն ԿԸՀ ու պահանջեն 1995-1996թթ ընդդիմության վստահված անձանց, հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր պատգամավորական թեկնածուների տվյալները և հետաքննություն կատարեն մեղավորներին գտնելու համար»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ ոստիկանությունը հերթական անգամ օգտագործվում է լրատվականի և լրագրողի դեմ և փորձ է արվում կրկին դեմ գնալ խոսքի ազատությանը, կաշկանդել լրատվականների մասնագիտական աշխատանքը։

Հորդորում ենք դադարեցնել այս արատավոր պրակտիկան, հետամուտ լինել լրատվականների դեմ ֆիզիկական և կիբեր հարձակումների դեպքերը բացահայտելու հարցում, լրագրողներին՝ իրենց հրապարակումների համար ոստիկանություն հրավիրելու փոխարեն։

Մահացել է Ստեփան Թոփչյանը
20 Հունվարի 2021, 15:51 Մահացել է Ստեփան Թոփչյանը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica