close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակոցներ՝ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

Իրավունք

1 Հուլիսի 2020, 17:55
 Կրակոցներ՝ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

2020թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:30-ին,  քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ լսել է կրակոցի ձայներ և տեսել է, որ գլխի վնասվածքով մարդ կա ընկած: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի վայրի՝ նշված շենքի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքերի նմուշներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 21-ամյա բնակիչ է, որը միևնույն ժամանակ ստացել է մարմնական վնասվածքներ:

Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:

Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ստացվել են կրակոցի արգասիքի նմուշներ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից այլ անձի (անձանց) ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica