close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկու ուղղություններով շեղում մեկ ամսվա ընթացքում

Արցախ

30 Հունիսի 2020, 21:14
 Երկու ուղղություններով շեղում մեկ ամսվա ընթացքում

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը ներկայացրել է իր մտահոգությունները.

«Օրենքով Հաշվեքննիչ պալատի անդամին ներկայացվում է և պաշտոնի և աշխատանքային փորձի պահանջ: Դրանցից մեկը վերացնելով մեկ անգամ ևս հաստատում եք, որ քաղաքական նպատակահարմարությունն է գործում: Հարցն այն է, որ այստեղ նստածներից յուրաքանչյուրը պետք է լավ գիտակցի, որ մարդու համար օրենք փոխելը լավագույն տարբերակը չէ: Այդ սահմանափակումները պետք է հարմարեցնել թեկնածուին, ոչ թե կոնկրետ թեկնածուի համար օրենք փոխել: 2, 3 կամ 5 տարի հետո էլ քաղաքական հանգամանքների փոխվելուց հետո կարող է օրենքը փոխվել և նոր թեկնածուին հարմարեցվել: Սա լավ տեղ չի տանում:

Հանրապետության նախագահն իր երդմնակալության արարողությունից հետո սկզբունքներ է հռչակել, որոնք, անկեղծ ասած, բոլորի սրտովն են: Երդմնակալությունից հետո մի ամիս է անցել, ես չեմ կարծում, որ այս օրենքի նախագիծը որևէ աղերս ունի այդ սկզբունքների հետ: Կարելի է փաթեթավորումը ներկայացնել, որ սխալ եք հասկացել, այլ հիմնավորումներ բերել, բայց իրականությունը սա է: Իրականությունից փախչել չի լինի: Սա վերաբերում է նաև 5-րդ ալիքին: Լրատվամիջոց է փակվել, հետո ասել, գիտեք ինչ, սա տեխնիկական պատճառով, կայծակի պատճառով է: Պարզվում է՝ կայծակը քաղաքական էր, ոչ թե բնական: Արդյունքն այն է, որ մեր բազմահազար քաղաքացիները զրկվել են լավագույն ալիքներից մեկը դիտելու հնարավորությունից: Էլի կարելի է հիմնավորումներ ներկայացնել, ասել մեր կարծիքն այսպես կամ այնպես է:

Մի ամիս ժամանակ է անցել, արդեն երկու ուղղություններով շեղում է նկատվում: Մեկը, որ մարդու համար օրենք եք փոխում, մյուսը 5-րդ ալիքի հետ կապված խնդիրն է: Մի քիչ շո՞ւտ չէ, որ մի ամիս անցած շեղվենք այդ ճանապարհից: Այսպես շարունակելով 6 ամիս, 1 տարի հետո կարող ենք արձանագրել, որ այդ սկզբունքները պարզապես մնացել են որպես բարի ցանկություններ»:

aparaj.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica