close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը արգելված է. Ա. Վարդևանյան

Քաղաքական

30 Հունիսի 2020, 20:40
 Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը արգելված է. Ա. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Կարծում եմ ԱԺ պատգամավորները պետք է առնվազն խորհեն, թե ինչով է պայմանավորված, որ Նախագահը չի ստորագրում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, նույնիսկ հրաժարվելով իր լիազորությունից: Ավելին՝ արդեն իսկ տեղեկացնում է, որ Սահմանադրության անօրինական փոփոխությունների որոնց բոլոր դեպքերում անմիջականորեն ՉԳՈՐԾԵԼՈՒ պատճառով (դրա մասին գրել էի մի քանի օր առաջ) այսօր ԱԺ-ի ընդունած Սահմանադրական օրենքը ևս ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ: Պարզապես մեկ հանգամանք պարզաբանեմ. Սահմանադրության 129-րդ հոդվածը ԲՈԼՈՐ դեպքերում նախատեսում է Նախագահի կողմից ստորագրման կամ ՍԴ դիմելու համար 21-օրյա ԺԱՄԿԵՏ: Միայն դրանց վերաբերյալ (ըստ էության այդ ժամկետում) Նախագահի կողմից գործողություն ՉԿԱՏԱՐԵԼՈՒ դեպքում՝ գործում է նույն հոդվածի 3-րդ մասը, որի դեպքում հենց ԱԺ նախագահն է ստորագրելու և հրապարակելու համապատասխան օրենքը՝ հնգօրյա ժամկետում: Սահմանադրությամբ Նախագահի լիազորությունները համարժեք են պարտականությունների, որոնք իրացվում են, դրանցից հրաժարվել կամ փոփոխել էությունը հնարավոր չէ, արգելված է (ՍԴՈ-1518):

Հ.Գ. Ինձ մոտ տպավորություն է, որ այս հայտարարությամբ սկիզբ է դրվում Սահմանադրության 129-րդ հոդվածի հերթական «մեկնաբանությանը», որով 21-օրյա ժամկետից փորձ է արվում հրաժարվել: Սա որևէ կերպ իրավաչափ չէ, սա Սահմանադրության այդ հոդվածին հստակ հակասող մեկնաբանություն է: Նման գործիքակազմ չի կարող սահմանվել, քանի որ այն կստեղծի պարտականությունների կատարումից հրաժարվելու մեխանիզմ, ինչը չի կարող լինել իրավական պետությունում…»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՍԴ-ին առնչվող օրենքը. այս մասին նա տեղեկացրել է Արարատ Միրզոյանին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica