close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին

Քաղաքական

30 Հունիսի 2020, 19:53
 Վենեսուելան վտարում է ԵՄ դեսպանին

Վենեսուելան վտարում է Եվրամիության դեսպանին: Իզաբել Բիլյանտե Պեդրոսան 72 ժամվա ընթացքում պետք է լքի հարավամերիկյան երկիրը, Կարակասում հայտարարել է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է DW-ն:

Եվրամիությունը մի քանի ժամ առաջ պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի եւս 11 պաշտոնյայի նկատմամբ: Տույժերը պայմանավորված են այդ անձանց դերով «այն գործողություններում եւ որոշումներում, որոնք խարխլում են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը Վենեսուելայում»,- նշվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ: Արդեն 36 մարդու վրա տարածվող պատժամիջոցները Մ մուտքի արգելք եւ ակտիվների սառեցում են ներառում:

Վենեսուելայում շուրջ մեկուկես տարի է իշխանության համար պայքար է ընթանում ձախակողմյան ազգայնական կառավարության՝ Մադուրոյի գլխավորությամբ, եւ կենտրոնամետ ընդդիմության միջեւ, որը ղեկավարում է խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն: 2019 թվականի հունվարին Գուայդոն իրեն գործող նախագահ հռչակեց, ինչը ճանաչվեց ավելի քան 50 պետության կողմից: Սակայն Նիկոլաս Մադուրոն, որի կողմում է բանակը, շարունակում է իր ձեռքում պահել իշխանությունը երկրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica