close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում 54 միլիոն մարդ ուտելու բան չունի. The Hill

Աշխարհ

30 Հունիսի 2020, 17:27
 ԱՄՆ-ում 54 միլիոն մարդ ուտելու բան չունի. The Hill

Կորոնավիրուսը քայքայիչ հետք է թողել ամբողջ ԱՄՆ-ի վրա: «Եթե դիտարկենք, օրինակ, միայն Տեխասը, ստիպված ենք փաստել, որ ամբողջ նահանգում բնակիչները համավարակի սոցիալական ու տնտեսական հետևանքների հետ հաշվի են նստում: Մի ակնթարոթում տեսանք, թե ինչպես է սովն արագորեն տարածվում նահանգում, իսկ Տեխասի տնտեսության կենսական կարևոր ոլորտները` կտրուկ անկում ապրում»,- ըստ yerkir.am-ի` գրում է ամերիկյան The Hill պարբերականը` հավելելով, որ համավարակը ուժեղ հարված է հասցրել  հատկապես քիչ ապահովված ընտանիքներին, և վերջերս գործազորւկ դարձած տեխասցիները բախվել են պարենի բացակայության խնդրին:

Ըստ թերթի` Տեխասի մայրաքաղաք Հյուսթոնում ավտոմեքենաների երկար հերթեր են սննդի բաշխման կետերի մոտ: Տնտեսական այդ շոկի մասշտաբներն ու ընդգրկումն ավելի մեծ են, քան երբ համայնքը ենթարկվեց Հարվի փոթորկի գրոհին:   The Hill-ը նշում է, որ քաղցած մարդկանց  թիվը շարունակում է աճել, և դա միայն տեխասյան խնդիր չէ: Նմանատիպ պատկեր է կանխատեսվում ամբողջ երկրի համար: Մինչև համավարակը 37,2 մլն մարդ պարենի խնդիր ուներ: Կանխատեսումների համաձայն` այդ թիվը համավարակի պատճառով կաճի մինչև 54 միլիոն:

Թերթը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` միջոցներ ձեռնարկել այդ հիմնախնդիրը լուծելու համար:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica