close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում հրատարակվել է Հիտլերի «Իմ պայքարը», որը «պիտի ցրի խորհրդային սուտը Հիտլերի մասին»

Տարածաշրջան

30 Հունիսի 2020, 16:48
 Վրաստանում հրատարակվել է Հիտլերի «Իմ պայքարը», որը «պիտի ցրի խորհրդային սուտը Հիտլերի մասին»

Հարավային Օսիայի պետական անվտանգության ծառայությունն այսօր` հունիսի 30-ին, հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Վրաստանում հրատարակվել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը, այն վաճառվում է բոլոր գրախանութներում և մեծ պահանջարկ ունի. ըստ yerkir.am-ի` հայտնում է EADaily-ն:

Գրքի սեղմագրում, ըստ Հարավային Օսիայի ՊԱԿ-ի, նշվում է, որ «ֆաշիստական պետության ֆյուրերի գրքին ծանոթությունը կցրի սուտը, որը ստեղծվել է խորհրդային գրականության մեջ Հիտլերի մասին»:

«Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Վրաստանում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տարում գլխավոր նացիստական հանցագործի գրքի ի հայտ գալը դավաճանություն է հակահիտլերյան կոալիցիայի դաշնակից երկրների ազատության ու անկախության համար մարտերում զոհվածների հիշատակին, նաև ուղղակի վիրավորանք է` ուղղված Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, որոնք ռազմաճակատ են գնացել նախկին ՎԽՍՀ-ի տարածքից` անկախ ազգային պատկանելությունից»,- ասվում է ՀՕ ՊԱԿ-ի հայտարարության մեջ:

Գերատեսչության գնահատականով` «թբիլիսյան ռեժիմը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել արմատական գաղափարների նկատմամբ և Հարավային Օսիայի մասով հանցավոր ու ագրեսիվ մտադրություններ ունենալ»:

«Վրաստանում նացիզմի քարոզչության հերթական փուլն իրականացվում է հատուկ և իրավապահ ծառայությունների լուռ թողտվությամբ, որոնք իրենց անգործությամբ նախադրյալներ են ստեղծում Հարավային Օսիայի և Վրաստանի միջև հարաբերություններում լարվածության սրման համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica