close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զգուշացիր օդորակիչից` կորոնավիրուսի իդեալական տարածող է

Աշխարհ

30 Հունիսի 2020, 16:02
 Զգուշացիր օդորակիչից` կորոնավիրուսի իդեալական տարածող է

Օդորակիչներն առանձին դեպքերում կարող են դառնալ փակ տարածքներում Covid-19-ի տարածման «գլխավոր ցուցիչ»: Այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները. ըստ yerkir.am-ի` հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը:

Ամռանը օդորակիչները մեծ պահանջարկ ունեն, հատկապես` շոգ երկրներում, օրինակ` Մերձավոր Արևելքի, որտեղ օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 50 °C:

Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Էդվարդի Նարդելի խոսքով` վիրուսների տարածումը սովորաբար տեղի է ունենում օդակաթիլյան ճանապարհով, և այդ գործընթացում օդորակիչները կարող են բացասական դեր կատարել` արագացնելով օդի հոսանքները, դրանով էլ նպաստելով վարակի ավելի ինտենսիվ սփռմանը փակ տարածքներում: Մանրագույն կաթիլները, որոնք պարունակում են կորոնավիրուսային վարակը, օդում կախված են մնում որոշակի կարճ ժամանակաշրջան` մինչև մակերեսներին նստելը: Սակայն օդորակիչների ստեղծած լրացուցիչ «մրրկային հոսանքները» մեծացնում են այդ կաթիլների` օդում գտնվելու ժամանակ: Նման պրոցես կարող է դիտարկվել նաև ձմռանը, երբ մարդիկ գտնվում են տարածքներում, որտեղ օդորակիչներն արդեն ոչ թե սառեցնում, այլ տաքացնում են օդը:

Հետազոտությունները, որոնք իրականացվել են դեռևս 2003-ին` ատիպիկ թոքաբորբի բռնկումից հետո, ցույց են տալիս, որ որոշ վարակներ շատ արագ տարածվում են բարձրահարկ շենքերում, որտեղ ամռանը կիրառվում է օդի սառեցման կենտրոնացված համակարգ: Փակ չօդափոխվող տարածքներում, միացված օդորակիչների պայմաններում, մարդիկ շնչում են նույն օդը, որը մի քանի անգամ մեծացնում է օդակաթիլային ճանապարհով վարակի տարածման ռիսկը:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica