close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այժմ էլ աշխարհին սպառնում է նոր խոզի գրիպը

Առողջապահություն

30 Հունիսի 2020, 16:53
 Այժմ էլ աշխարհին սպառնում է նոր խոզի գրիպը

Չինաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի նոր շտամ, որը կարող է նոր համաճարակի պատճառ դառնալ. այս մասին հունիսի 30-ին հայտնել Է բրիտանական BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկագրում հրապարակված հետազոտությունը:

Մանրամասնվում է՝ նոր վիրուսի կրողները խոզերն են,  բայց գիտնականներն այն կարծիքին են, որ այդ վիրուսով կարող են վարակվել նաև մարդիկ, քանի որ այն ենթարկվում է մուտացիայի և հեշտությամբ փոխանցվում մարդուց մարդուն:

Արդեն իսկ Չինաստանում մարդկանց վարակվելու դեպքեր են գրանցվել սպանդանոցներում և խոզաբուծարաններում աշխատողների շրջանում։ Հետազոտողները պարզաբանում են, որ քանի որ խոսքը նոր վիրուսի մասին է, մարդկանց մոտ կարող է բացակայել նրա նկատմամբ իմունիտետը:

Ըստ զեկույցի՝ նոր շտամը  նման է «A/H1N1pdm09» խոզի գրիպին, որի համաճարակը սկսվել է 2009 թվականին, սակայն ունի մի շարք տարբերություններ: Վիրուսը, որը հետազոտողները անվանում են «G4 EA H1N1», կարող է բազմանալ և  բազմապատկվել այն բջիջներում, որոնք ծածկում են մարդու շնչառական ուղիները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica