close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության զավթում, լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում․ Լիլիթ Գալստյանը՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման մասին

Քաղաքական

30 Հունիսի 2020, 11:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության զավթում, լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում․ Լիլիթ Գալստյանը՝ Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման մասին

Քաղաքական գնահատականներին հաջորդում են իրավական գնահատականները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի  և «Հայրենիքի», Գլխավոր  դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո։

«Անցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականն են տվել այն իրականությանը, այն երևույթներին, զավթողական վերաբերմունքին, որ կատարվում են Հայաստանում դատական իշխանության նկատմամբ՝ սկսած դատարանների արգելափակման՝ Նիկոլ Փաշինյանի կոչից և հետագայում այդ ամբողջ վարքագիծը։  Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տված քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական արժեք, և շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխան հանցանք երեք դրվագով՝ իշխանության զավթում, լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում»,-ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց՝ իրենք լիահույս են, որ իրավապահ մարմինները օբյեկտիվության և իրենց լիազորությունների սահմանում կտան անաչառ գնահատական։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica