close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ժողովրդի ողբերգությունը Շիրինյանների նման «գիտնականներ» և «մտավորականներ» ունենալն է. Հ. Մելիք-Շահնազարյան

Քաղաքական

30 Հունիսի 2020, 00:12
 Մեր ժողովրդի ողբերգությունը Շիրինյանների նման «գիտնականներ» և «մտավորականներ» ունենալն է. Հ. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

««Այս իշխանությունն իր 88 ձայնով Հայաստանում լուծում է ցանկացած հարց, և որևէ դիմադրություն անօրինական է, հակասահմանադրական է և հակապետական է»։ Մեջբերված խոսքերի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր (!), փիլիսոփայական գիտությունների թեկնածու (!), պրոֆեսոր (!) Լևոն Շիրինյանն է։ Նույն հարցազրույցում նա միտքը «զարգացնում» և ասում է, որ իշխանությունը պետք է «ավտորիտար մեթոդներ» կիրառի։

Կար ժամանակ, երբ ես այդ մարդուն հարգում էի։ Այցելում էի նրան, փորձում մի բան սովորել։ Հիմա պետք է փաստեմ, որ մեր ժողովրդի ողբերգությունը շիրինյանների նման գիտնականներ ու մտավորականներ ունենալն է։ Իհարկե, և՛ գիտնական, և՛ մտավորական բառերն այս դեպքում պետք է չակերտների մեջ առնել, որովհետև ինքը վաղուց է դավաճանել իր այդ կոչումներին։ Չգիտեմ՝ հանուն ինչի է Շիրինյանը նման քայլի գնացել, բայց վստահ կարող եմ ասել, որ չկա աշխարհում նման հարստություն, որն իսկական մարդը կփոխարիներ գիտության մշակի և ժողովրդի ուղենիշ լինելու բարձր կոչումների հետ։ Իսկ Շիրինյանը գնացել է դրան։ Հետևությունները, կարծում եմ, պարզ են՝ ինձ համար նրա անունը ջնջվել է բարոյական և արժանապատիվ մարդկանց թվից։

Իսկ հիմա նաև հասկացա, որ ամենևին չեմ ափսոսում դրա համար։ Ի վերջո, սա է քավարանի միջով անցնելու ճանապարհը։ Թե՛ անհատապես և թե՛ որպես ազգ մենք պետք է սովորենք իրերին ճիշտ գնահատական տալ։ Իսկ եթե ափսոսալ, ապա միայն այն խաբված ժամանակների համար, երբ շիրինյաններին լավ մարդ ու բանիմաց գիտնական էինք կարծում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica