close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե կորոնավիրուսի փոխարեն ջրհեղեղ լիներ, ապա մեղավորները լողալ չիմացողնե՞րը պետք է լինեին. Ա. Գրիգորյան

Քաղաքական

30 Հունիսի 2020, 00:02
 Եթե կորոնավիրուսի փոխարեն ջրհեղեղ լիներ, ապա մեղավորները լողալ չիմացողնե՞րը պետք է լինեին. Ա. Գրիգորյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.

«Արտակարգ դրություն առանց միջոցառումների

Արտակարգ դրությունն արդեն 106 օր է քայքայում է պետության առողջապահական, տնտեսական, կառավարման և քաղաքական համակարգը։ Սոցիալական վիճակը մեղմ ասած նախանձելի չի։ Բնական է, որ իշխանությունները այս ձախողման համար պետք է մեղադրեն բոլորին առանց բացառության, բայց ոչ իրենց։ Նորից ու նորից հիշեցնում եմ, որ մարտի 16-ին երբ հայտարարվեց արտակարգ դրություն երկրում կար ընդամենը 45 հաստատված դեպք։ Արտակարգ դրության իմաստը այն է, որ համավարակի տարածումը կասեցվի։ Կասեցրեցի՞ն, ո՛չ չկասեցրեցին։ Այսօր արդեն առկա է 25127 դեպք, որից մահվան ելքով 576 (433+143): Կոշտ սահմանափակումների չգնացին, որ իրենց գահավիժող վարկանիշն էլ ավելի չթափեն ջուրը գնա։ Բայց արդեն թափել են, գնացել է, մնացել է, որ մարդկանց մի փոքր հատվածը դա հասկանա։

Նորից ու նորից հարց եմ բարձրացնում, ինչու՞ չսահմանափակեցիք մարդկանց տեղաշարժը, ինչու՞ սահմանափակումների մի քանի մակարդակ չստեղծեցիք, ինչպես առաջարկված էր արտակարգ դրության միջոցառումների ՀՅԴ փաթեթում։ Ինչու՞ ․․․

Արտակարգ դրությունն օգտագործվեց քաղաքական նպատակներով, տարատեսակ խնդրահարույց կոնվենցիաներ և օրենսդրական նախագծեր ընդունելով։

Հանկարծ մեկդ չփորձի մեղադրել ժողովրդին։ Դա իր վախճանն է ազդարարում։

Դա նման է եթե կորոնավիրուսի փոխարեն ջրհեղեղ լիներ, ապա մեղավորները լողալ չիմացողները պետք է լինե՞ն։ Իշխանություններն իրենց անպատասխանատու վերաբերմունքով, քարոզարշավի անկացմամբ, կորոնավիրուսի մասին քամահրանքով խոսելով, ձեռք առնելով մարդկանց զգոնությունը թուլացրեցին, իսկ այսօր առանց ամոթ ունենալու զարմացած դեմքով առաստաղի վրա են ման գալիս, թե ինչն է մարդկանց ստիպում այդպես վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանը լավ կանի իր ելույթները նստի և լսի, իրեն կողքից ապացուցել պետք չի, ապացույցները իր ելույթներն են։

Հիմա Արսեն Թորոսյանը մեծ հաշվով ասում է, թե բա մնացեք տանը։ Ա՛յ անփորձ, բայց փորձանք նախարար, «ՄՆԱ ՏԱՆԸ» ակցիան ավարտվել է, հիմա «ԿՐԻՐ ԴԻՄԱԿ» անհասկանալի լոզունգն է շրջանառվում։ Կարո՞ղ է ոտքի տեղ են բացում, նորից կարանտին անելու համար։ Մի կարանտին ձախողեցին, անիմաստ տեղաշարժի թուղթ գրել տվեցին, մարդկանց տեղաշարժը չսահմանափակեցին, հիմա էլ թե բա «ՄՆԱ ՏԱՆԸ»։

Իշխանություններն այլևս չեն կարող սահմանափակումներ կիրառել։ Այո՛ չեն կարող, քանի որ մասնագիտական առումով անկարող են և քաղաքականապես անպատասխանատու։ Այո՛ չեն կարող, քանի որ չունեն դրա բարոյական իրավունքը շատ պարզ պատճառով, քանի որ այն մեկ անգամ ձախողել են։ Ձախողման փաստը վարակվածների և մահացածների թվերն են։ Չեն կարող քանի որ այս ազգը փորձադաշտ չի։ Կարանտին կարելի է անել մեկ անգամ, քանի որ մարդիկ եթե մի քիչ պահած գումար ունեին, դրանով ապրեցին, մեկը իր երեխայի ուսման վարձ ծախսեց, մյուսը ծննդյան տոնակատարության համար պահած փողը, երրորդը մեկ այլ կերպ տակից դուրս եկավ։ Հիմա էլ չեն կարող, առնվազն այս իշխանությունները։

Լուծում կա՞ արդյոք այս աղետից դուրս գալու համար, միամիտ կանցնի ձեր մտքով։ Այո կա և նման դեպքերում լուծումները լինում են ոչ պոպուլյար։ Կա մեկ լուծում, այն է զիջել իշխանությունը։ Պատվով զիջելն էլ է պատասխանատվություն։ Ձեզ մնացել է վերջին հնարավորությունը ապացուցելու այն»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica