close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ում Իսրայելին նախազգուշացրել են պաղեստինյան տարածքների բռնակցման ծանր հետեւանքների մասին

Աշխարհ

29 Հունիսի 2020, 23:05
 ՄԱԿ-ում Իսրայելին նախազգուշացրել են պաղեստինյան տարածքների բռնակցման ծանր հետեւանքների մասին

Պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական Է, եւ Իսրայելը պետք Է հրաժարվի նմանօրինակ պլաններից: Այս մասին, Ժնեւում հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսար Միշել Բաչելետը: Նա ընդգծել Է, որ բռնակցումն աղետալի հետեւանքներով Է հղի պաղեստինցիների, Իսրայելի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:

«Բռնակցումն անօրինական Է»,-նշել Է Բաչելետը՝ Իսրայելին կոչ անելով՝ «անսալ իր սեփական նախկին ավագ պաշտոնատար անձանց ու գեներալներին, ինչպես նաեւ աշխարհում բազմաթիվ ձայների, որոնք նախազգուշացնում են այն մասին, որ չպետք Է գնալ այդ վտանգավոր ճանապարհով»:

«Բռնակցման ստույգ հետեւանքները հնարավոր չԷ կանխատեսել։ Բայց նրանք, ամենայն հավանականությամբ, աղետալի կլինեն պաղեստինցիների համար, Իսրայելի համար եւ ավելի ընդարձակ տարածաշրջանի համար»: Բաչելետի խոսքով, բռնակցման փորձը «ոչ միայն լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին, այլեւ, ամենայն հավանականությամբ, հավիտենական կդարձնի եւ կխորացնի մարդու իրավունքների լուրջ խախտումները, որոնք բնութագրում են հակամարտությունը տասնամյակների ընթացքում»: Նա նախազգուշացրել Է, որ բռնակցումը «չի փոխի Իսրայելի պարտականությունները որպես օկուպացնող տերություն այն բնակչության նկատմամբ, որը գտնվում Է բռնազավթման ներքո՝ մարդու իրավունքների բնագավառում միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան»,- հաղորդել Է ТАСС-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica