close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+16°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանում ավելի քան 6,4 հազար զինվորական բուժվել է կորոնավիրուսից

Աշխարհ

29 Հունիսի 2020, 22:13
 Ռուսաստանում ավելի քան 6,4 հազար զինվորական բուժվել է կորոնավիրուսից

Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 6,4 հազար զինվորական ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրում ապաքինվել է 43 հոգի։

«Անցած օրվա ընթացքում բուժումն անցնելուց հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում ապաքինվել է 43 զինծառայող։ ՌԴ Զինված ուժերում ապաքինվածների ընդհանուր թիվն ավելացել է մինչև 6403 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Նշվում է նաև, որ քաղաքացիական անձնակազմի շրջանում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 715-ի։

Հունիսի 29-ի դրությամբ զինվորական կառավարման մարմիններում, միավորումներում, զորամիավորումներում, զորամասերում 1355 զինծառայողի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Բուհերի կուրսանտների և ունկնդիրների շրջանում հիվանդացել է 200 զինվորական։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica