close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ 9 տարվա անբիծ կենսագրություն ունեինք, ինչո՞ւ չընտրեցիք ազգային, հեղափոխական, ընկերվարական կուսակցությանը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

29 Հունիսի 2020, 21:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ 9 տարվա անբիծ կենսագրություն ունեինք, ինչո՞ւ չընտրեցիք ազգային, հեղափոխական, ընկերվարական կուսակցությանը․ Իշխան Սաղաթելյան

Երբ շինծու մեղադրանքներով փակվել էինք 1994 թ-ին և դուրս եկանք 1999 թ-ին, անբիծ կենսագրություն ունեինք 9 տարվա, որի 5 տարին Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեինք և մասնակցեցինք ընտրություններին, ինչպե՞ս պատահեց, որ չընտրեցիք ազգային, հեղափոխական, ընկերվարական կուսակացությանը և հաճախ տեղիք տվեցիք այլ հարցերի և քվեարկեցիք տարբեր օլիգարխների օգտին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպես պատահեց, որ 130 տարվա փառահեղ ճանապարհ անցած կուսակցությունը զիջեց «օլիգարխի կուսակցությանը»։

«Մենք այդտեղ մեղք չունենք․ որևէ դաշնակցական օլիգարխի չի քվեարկել, որ որևէ օլիգարխի Դաշնակցությունը ասպարեզ չի բերել։ Այստեղ մեր մեղքի բաժինն այնքանով է, որ դրա դիմացը չենք կարողացել առնել»,-ասաց նա։

Արդյո՞ք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը համաձայն է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համատարած ընտրակաշառք են բաժանել՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ վերջին 3 խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հստակ հայտարարել է, որ եղել է ընտրակաշառք և դա դերակատարություն ունեցել է։

Այդ դեպքում ինչպե՞ս են համագործակցում այդ ուժերի հետ՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Ընտրակաշառք մեկ կամ երկու ուժ չի բաժանել, շատերն են բաժանել,  բայց ընտրությունների արդյունքները չեն վիճակվել։ Մեր համագործակցությունը եղել էօրակարգի շուրջ և օգտակար է եղել ժողովրդի համար։ Կարո՞ղ էր ավելի լավ լիներ, իհարկե կարող էր և ափսոսում ենք այդ կորցրած տարիների համար»։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica