close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերին սուրբ (Վերին վանք կամ Վիրի վանք)

Մշակույթ

29 Հունիսի 2020, 17:05
 Վերին սուրբ (Վերին վանք կամ Վիրի վանք)

Ծաղկունյաց լեռնաշղթայիՀարավային լանջերին ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա` Չքնաղ գյուղի վարչական տարածքում է գտնվում Վերին սուրբ կոչվող մատուռը:  Տեղացիների պատմածների համաձայն այս վայրը սրբատեղի է եղել անհիշելի ժամանակներից`ավելի վաղ ժամանակներից քան այս տարածաշրջան են եկել Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական բնակավայրերի հայությունը: Վերին սուրբ անունից բացի այն  երբեմն  կոչում են նաև «Վերին վանք», իսկ տեղական բարբառով նաև «Վիրի վանք»:

Բարձունքը, որի վրա գտնվում է սրբավայրը կոչվում է Սպիտակ քարափ քանի որ գտնվում է սպիտակավուն երանգներ ունեցող այս քարափի  հովանու ներքո: 

Հայկական ավանդույթի համաձայն լեռնալանջերի վրա գտնվող այս սրբավայրի հետ են կապվում  մի շարք հրաշագործություններ, ավանդույթներ և ծիսակարգեր:

Ըստ տեղացիների հիշատակությունների, այս սրբավայրը օգնել է այն ընտանիքներին ովքեր արու զավակ չեն ունեցել, և այդ բերկրանքը ապրել են միայն հավատարմորեն  այստեղ ուխտի գալով: Սակայն արու զավակի ծնվելուց հետո պարտադիր է եղել յոթ տարի անընդմեջ այստեղ ուխտի գալ և մատաղի արարողություն կատարել:

Սրբավայր ավելի հաճախ ուխտի են գալիս տաղավար տոներից երկուսի` Վարդավառի և Խաչվերացի օրերին, ճանապարհը բավականին բարդ է և անցնում է բավականին խորը կիրճի միջով, բայց սրբավայր բարձրանալիս մարդիկ երբեք չեն տրտնջում հաճախ ուսերի վրա դրած այս բարձունք են հասցրել մատաղացու գառ և կատարել մատաղի արարողությունը: Մատուռի անվան հետ են կապվում բազմաթիվ հիվանդությունների բուժումը, սակայն պարտադիր պայման է համարվում  պարբերաբար այստեղ ուխտի գալը:

Մատուռի  մոմավառության համար նախաատեսված անկյունն է, մոմերի մշտական առկայությունը այստեղ փաստում է, որ այս սրբավայրը ուխտավորների պակաս երբեք չի զգում:  Ի տարբերություն տարածաշրջանի մնացած մատուռների այս մատուռը սրբապատկերնորվ հարուստ չէ,  սակայն  ավելի հայտնի է քան շրջակա գյուղերում գտնվող բազմաթիվ մատուռներ:

Հարակից գյուղերի բնակիչները հավատում են, որ այս մատուռի մոմավռության  անկյունում գտնվող հողը հրաշագործ զորություն ունի և դրա հպումը մարդու մաշկին օգնում  նրանց ազատվել մի շարք մաշկային հիվանդություններից:

Ստորև լուսանկարները ներկայացնում են մատուռի ներսը և շրջակայքը.

Վերոգրյալում նշվեց, որ սրբավայր տանող ճանապարհը անցնում է բավականին խորը կիրճի միջով, որտեղ էլ կան  բնության անձեռակերտ երկու հրաշալի ստեղծագործություններ. 

Փոքրիկ մոխրագույն երանգավորմամբ քարափ, որը հիշեցնւմ է Գառնիի տարածքի քարերի սիմֆոնիան

Մհեր Համբարձումյան

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության  ուսուցիչ


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica