close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Բարսեղ Կանաչյան

Մշակույթ

25 Հունիսի 2020, 23:49
 ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Բարսեղ Կանաչյան

Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆԻ մասին է։ Հայ երաժշտության պատմության երևելիներից Բարսեղ Կանաչյանը անգնահատելի դեր ունեցավ մեր ազգային երգարվեստի առաջընթացի մեջ։

Կանաչյանը թեև Եվրոպայում երաժշտական բավարար կրթություն էր ստացել, սակայն Կոմիտասի հետ նրա հանդիպումը շրջադարձային եղավ: Ուսանելով հանճարեղ Կոմիտասի մոտ՝ առիթ ունեցավ առավել խորությամբ ուսումնասիրել հայ ժողովրդական երգերը, դրանց ստեղծման պատմությունը։

Նա հետագայում շարունակեց զարգացնել Կոմիտասի հիմնադրած «Գուսան» երկսեռ երգչախմբի գործունեությունը։ Կանաչյանը հրաշալի տիրապետում էր նաև հայ գրականությանը և դրա լավագույն դրսևորումը հայ բանաստեղծների խոսքերով երգերի ստեղծումն էր։ Տաղանդաշատ երաժշտին հիմնականում գիտեն, որպես Հայաստանի հիմնի մշակողի, սակայն հպարտորեն պիտի ասենք, որ նա հայկական ժողովրդական անզուգական բազմաթիվ երգերի հեղինակ է։

Կանաչյանը նաև հայ կամավորների քայլերգի հեղինակն է, որն առաջին անգամ հնչել է Սարդարապատի ճակատամարտից առաջ։ Բարսեղ Կանաչյանը դասավանդել է «Մելքոնյան» կրթական հաստատությունում «Նշան Փալանջյան» ճեմարանում և որպես մանկավարժ պատվով է փոխանցել կոմիտասյան պատգամը՝ աչքի լույսի պես պահել հայ երգը, քանի որ այն նաև մեր պատմությունն է։

Ավելին կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Բարսեղ_Կանաչյան

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica