close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՆ-ն սեփակա՞ն, թե՞ ԱՀԿ հաշվարկներով է առաջնորդվում

Խմբագրի անկյուն

25 Հունիսի 2020, 12:21
 ԱՆ-ն սեփակա՞ն, թե՞ ԱՀԿ հաշվարկներով է առաջնորդվում

2020 թ. մարտի 1-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, գրանցվել էր նոր կոռոնավիրուսի 7113 հաստատված դեպք: Այս ժամանակահատվածում ընդհանուր օգտագործվել էր 51594 թեստ:  

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով սահմանված կարգի տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ առ այն, թե նշյալ ժամանակահատվածում.

  1. Որքա՞ն են կազմել կրկնակի կամ ավել թեստավորված անձինք: 
  2. Կրկնակի կամ ավել թեստավորվածների մոտ քանի՞ անգամ է եղել դրական պատասխան:
  3. Քանի՞ մարդու մոտ է եղել դրական, այնուհետև բացասական արդյունք:
  4. Որքա՞ն է կազմում մեկ անգամ թեստավորված բացասական պատասխանով թեստերի քանակը: 

Շուրջ մեկ ամիս անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվեց մի երկտող առ այն, որ կրկնակի դեպքերը վիճակագրության մեջ չեն ներառվում, և վիճակագրությունը վարվում է ըստ դեպքի: 

Նախարարությունից նաև հայտնել են, որ որոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վիճակագրական տվյալները հասանելի են ՀՀ ԱՆ  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքի Կորոնավիրուսային հիվանդություն էջում

Դատողության օրգանների գերլարումով կարելի է ենթադրել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի կորոնավիրուսի բնագավառում իրականացվող միջոցառումների վերլուծություն կամ չի ցանկանում իրականացնել մասնագիտական վերլուծություն և ունենալ ավելի ստույգ վիճակագրություն։ Այս փաստն առաջացնում է և՛ զարմանք,  և՛ կարող է քաղաքացիների մոտ տեղիք տալ տարբեր ենթադրությունների կամ կասկածների:

Փաստորեն՝ կապ չունի, թե մարդը քանի անգամ է թեստավորվում. նա յուրաքանչյուր անգամ համարվում է, այսպես ասած, «զրոյից թեստավորվող» անձ։ Այսինքն՝ մենք չունենք պարզ տվյալ, թե ամեն օր հայտարարվող թեստավորումների քանի՞ տոկոսն է կազմում կրկնակի, եռակի կամ ավել թեստավորում։ Բնականաբար՝ չունենք նաև մյուս հարցադրումների պատասխանները, ինչը խոսում է այն մասին, որ Առողջապանության նախարարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում վերլուծական մասը խոցելի է։ 

Տպավորություն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի սեփական վերլուծական կենտրոնը և կորոնավիրուսի դեմ գործողությունների իր ռազմավարությունն ու մարտավարությունն իրականացնում է՝ ենթարկվելով բացառապես Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին կամ առաջնորդվում է ոչ թե սեփական, այլ ԱՀԿ հաշվարկներով։ 

Հետևաբար՝ այն շրջանակների կարծիքը, որ ՀՀ առողջապահության նախարարությունը չունի սեփական կարծիքը և թութակի նման կրկնում է ԱՀԿ-ի դիրքորոշումները և ցուցումները (հիշենք, թեկուզ, Ա. Թորոսյանի՝ դիմակ կրելու մասին ծայրահեղ հակասական հայտարարությունները, որոնք նույնպես արդյունք էին ԱՀԿ-ի ցուցումների մեխանիկական վերարտադրման), գնալով դառնում է հիմնավոր։ 

Վ. Սարգսյան 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica