close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Հ. Գևորգյանի մահվան կապակցությամբ

Առողջապահություն

25 Հունիսի 2020, 11:47
 ՀՅԴ ՀԳՄ-ն ցավակցագիր է հղել Հ. Գևորգյանի մահվան կապակցությամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է գաղափարակից ընկեր, արցախյան ազատամարտի մանակից, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հասարակական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր, հայոց ազատամարտի պատմության մեծ նվիրյալ Համլետ Գևորգյանի անժամանակ մահվան մասին և ցավակցում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:

Համլետ Գևորգյանը ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիքգյուղում։ 1968 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1972 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974-1979 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1991 թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991 թ. ընտրվել է «Հայշինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար հայոց պատմություն է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։ Անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1999 թվականից աշխատում էր ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 2002 թվականից պրոֆեսոր Հ. Գևորգյանը դասավանդում էր ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնում: Հեղինակ է հայոց ազատագրական պայքարի էջերը լուսաբանող բազմաթիվ գրքերի։ Ազատագրական պայքարի մասին հոդվածաշարով տևական շրջան հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարության «Զինվոր» թերթում։ Հանդիսացել է նաև ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրենը։ 

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ կորոնավիրուսից մահացել է 1988-90 թթ․ համաժողովրդական շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը՝ պատմաբան Համլետ Գեւորգյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica