close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջավախքցի դիմորդների բաց նամակին արձագանքել է Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը

Հասարակություն

24 Հունիսի 2020, 12:06
 Ջավախքցի դիմորդների բաց նամակին արձագանքել է Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը

Գ.Վ. Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի արձագանքը ջավախքցի դիմորդների բաց նամակին 

Հարգելի ջավախահայեր, Ջավախքի դիմորդներ

Մամուլից տեղեկացանք Ձեր Բաց նամակի մասին, որտեղ Դուք մտահոգություն եք հայտնում առ այն, որ հայ-վրացական սահմանի ներկայումս փակ լինելու հանգամանքն ի չիք է դարձնում ձեր ցանկությունն ուսանելու Մայր Հայրենիքում, ուստի հայտարարում ենք, որ Գ.Վ. Պլեխանովի անվ․ Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում ստեղծված են բոլոր հնարավորություններն արտերկում գտնվող մեր հայրենակիցների նշված իրավունքի իրացումն ապահովելու համար։ 

Ներկայումս համալսարանում առցանց (online) ձևաչափով կազմակերպվում են թե՛ դիմումների ընդունումը, թե՛ քննությունների հանձնման գործընթացը։  

Դիմումների ընդունման ժամկետներն են՝  

  • հունիսի 20-օգոստոսի 15, 2020 թ. (առկա)
  • հուլիսի 01- սեպտեմբերի 28, 2020 թ. (հեռակա)

Առցանց դիմումների գործիքակազմը.

Թեժ գիծ՝ +374 91 38 10 47 (Viber, WhatsApp), +374 91 38 03 45 (Viber, WhatsApp)

Հեռ.՝ +374 10 38 10 47, +374 10 38 03 45

Ուրախ կլինենք միասին դիմավորելու սեպտեմբերի 1-ը։ 

Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ

Երևանի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողով


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica