close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը

Աշխարհ

23 Հունիսի 2020, 11:47
 Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը քննադատել է աշխատանքային վիզաների մի շարք տեսակների տրամադրումը դադարեցնելու Վաշինգտոնի որոշումը։

Այս առնչությամբ նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում, նշելով. «Բացարձակապես համաձայն չեմ այդ միջոցառման հետ․․․ Վիզային բարեփոխումն իմաստ ունի, սակայն սա չափազանց մասշտաբային է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունների որոշման քննադատությամբ է հանդես եկել նաև Twitter ընկերությունը, հայտարարելով՝ որոշումն անհեռատես է և խարխլում է ԱՄՆ տնտեսական հզորությունը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցնել  H-1B, H-2B, J և L կատեգորիաների վիզաների տրամադրումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica