close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարիներով ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը, որովհետև ենթարկվել եմ շանտաժի նրա կողմից․ Միքայել Մինասյան

Քաղաքական

21 Հունիսի 2020, 12:09
 Տարիներով ֆինանսավորել եմ Նիկոլ Փաշինյանի թերթը, որովհետև ենթարկվել եմ շանտաժի նրա կողմից․ Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել դասական եւ շարքային շանտաժիստ: Նա ամեն ինչի հասել է միայն շանտաժի միջոցով:

Այս մասին իր հերթական տեսաուղերձում նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նա նույնիսկ վարչապետ ընտրվեց շանտաժով, նա հրապարակում հայտարարեց՝ եթե ես չընտրվեմ վարչապետ, Հայաստանը չի ունենալու վարչապետ: Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շանտաժի միջոցով շարունակում են փող աշխատել, ուղղակի «Հայկական ժամանակի» հետ մեկտեղ օգտագործում են ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը եւ ՊԵԿ-ը, որովհետեւ բոլոր խոշոր բիզնեսմենները մուծվում են այդ զույգին: Դրանք բոլոր այն մարդիկ են, որոնց մասին դեռ լռում են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:

Նրանք ժամանակին «Հայկական ժամանակն» էին օգտագործում՝ մարդկանց մասին հերյուրանքներ չտպելու դիմաց փող էին վերցնում բոլորից:

Երբ Նիկոլ Փաշինյանը Հռոմում ինձ արեց առաջարկ, դա իհարկե, շանտաժ էր: Երբ մենք սկսեցինք մեր զրույցները, երրորդ կամ չորրորդ զրույցի ժամանակ իմ կյանքում հայտնվեց մի շատ հարազատ մարդ, մեր ընտանիքի վաղեմի բարեկամ, ում անունը չեմ կարող տալ, քանի որ կվնասեմ իրեն, նա ասաց՝ ինձ կանչեց Նիկոլ Փաշինյանը եւ ասաց՝ զանգի Միքայելին, եւ եթե ինքը դադարեցնի այս զրույցները, ես չեմ հրապարակի այն, ինչ ունեմ եւ կդադարեցնեմ բոլոր դատական գործերը: Ես մերժեցի մեր բարեկամին: Երբ ինքն ինձ հարցրեց, թե ինչ ես ուզում, ինչու ես մերժում, ես իրեն պատմեցի մի պատմություն: Բայց մինչ այդ ես ասացի, որ ես չեմ կարող ինձ ներել, որովհետեւ ես չեմ կարող թողնել Հայաստանը Նիկոլ Փաշինյանի հույսին:

Իսկ պատմությունը հետեւյալն է. երբ իմ աղջիկը՝ Մարիամը փոքր էր՝ 2-3 տարեկան, մենք  սրճարանում ծնունդ էինք անում: Եվ ՀԺ-ում լույս տեսավ մի հոդված, որ իբր իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդե շղթա, եւ ամենակարեւորը՝ սոսկան ոսկուց էր եւ ադամանդակուռ: Հղումը՝ ինչ–որ մեկը տեսել է։ Հաջորդ օրն իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր ՀԺ-ի անդամ, այսօր ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանը: Նա դաստիարակված ժպիտով ասաց, որ եթե չես ուզում, որ երեխայի մասին այդպիսի բաներ գրվի, անձնականի մեջ մտնենք, դե գիտես՝ Նիկոլը մի քիչ տարօրինակ ա, մի քիչ որ բան անենք... Ես ուզում եմ ամոթով խոստովանել;, որ ես որպեսզի ընտանիքս թողնեն այդ սրբապիղծները հանգիստ, գնացի գործարքի եւ պայմանավորվեցինք, որ իրենց ամսական չվաճառված թերթերը սխեմայի միջոցով կֆինանսավորենք, որ իրենք չունենան թերթի վերադարձ: Որովհետեւ ՀԺ-ն չէր վաճառվում:

Ես իմ կյանքում մեկ անգամ եմ ենթարկվել շանտաժի, ինչը մեծ սխալ եմ համարում, որովհետեւ իմ ընտանիքի երջանկության համար ֆինանսավորել եմ  իմ ընտանիքի հոգեբանական տեռորիստին: Բայց դրանից հետո ես չեմ գնացել եւ չեմ գնալու շանտաժի: Ես տարիներով այդ սխեմայով ֆինանսավորել եմ ՀԺ օրաթերթը»,- ասաց Մինասյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica