close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսով վարակվածների 665 նոր դեպք. 9 պացիենտ մահացել է. ապաքինվել է ռեկորդային թվով մարդ՝ 746

Առողջապահություն

18 Հունիսի 2020, 11:18
 Կորոնավիրուսով վարակվածների 665 նոր դեպք. 9 պացիենտ մահացել է. ապաքինվել է ռեկորդային թվով մարդ՝ 746

Հայաստանում հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 665 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 18698 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 89992  (մեկ օրում արվել է 2392 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10728  անձ (պակասել է 90 ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 7560  անձ` վերջին մեկ օրում 746  անձ:

Ընդհանուր առմամբ, 309 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 101 է:

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica