close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանավորները փորձում են իրենց նեղ, փոքր, մանկական երազանքներն իրականացնել մարդկանց դեմ ճնշումների միջոցով․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

17 Հունիսի 2020, 17:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանավորները փորձում են իրենց նեղ, փոքր, մանկական երազանքներն իրականացնել մարդկանց դեմ ճնշումների միջոցով․ Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ երեկվա և կիրակի օրվա գործողություններում հիմնական մեղավոր կողմը իշխանությունն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում։

«Կիրառված ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ ֆիզիկական ուժը ոստիկանական զորքերի կողմից դատապարտելի է, առավել ևս երբ դա կատարվում է իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ: Օրենքի կոպտագույն խախտում է, երբ հավաքի ժամանակ անձին հենց այնպես տանում են: Ասում են՝ ցրվեք, բայց որևէ իրավական հիմք չկա ցրվելու»,-ասաց նա:

Իշխանությունը ներդնում է քաղաքական ընդդիմախոսությանը բռնաճնշումների մեթոդով պատասխանելու մշակույթը՝ համոզված է Արծվիկ Մինասյանը։

«Արտակարգ դրությունը չի բացառում հավաքների իրավունքի իրացումը: Որ հիմա գան, ասեն՝ ցրվեք, որովհետեւ այստեղ 7 հոգի մարդ կա հավաքված, սա անտրամաբանական վարքագիծ է: Այդ վարքագիծը չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր, մանկական երազանքներն իրականացնել մարդկանց նկատմամբ ճնշումների միջոցով»,-ասաց նա:

Նրա համար անհասկանալի է, որ օլիմպիական չեմպիոնին ձևական բանի համար պառկեցնում ես ասֆալտին․ «Սա տիրակալի ձգտման դրսևորում է»:

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե հանրությունը չմիավորվի՝ բացառելու այս գործողությունները, շատ շուտով կունենանք մի իրավիճակ, որ  տանն անգամ ընտանիքի անդամի հետ խոսելը կդատապարտվի ամենախիստ ձեւով:

Մանրամասն՝ տեսանյութում․

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica