close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թե′ ընդդիմությանը, թե′ իշխանություններին կոչ եմ անում Հայաստանը զերծ պահել ցնցումներից. Արման Վարդանյան

Քաղաքական

14 Հունիսի 2020, 21:20
 Թե′ ընդդիմությանը, թե′ իշխանություններին կոչ եմ անում Հայաստանը զերծ պահել ցնցումներից. Արման Վարդանյան

Կորոնավիրուսի և սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում մեզ պետք է ոչ թե քաղաքացիական և քաղաքական ուժերի միջև պատերազմ, այլ միասնականություն և համերաշխություն, քանի դեռ ամեն ինչ կորսված չէ՝ ազատեք բոլոր բերման ենթարկվածներին և վե′րջ դրեք գործիչների հետապնդումը՝ իրենց քաղաքական հայացքների համար։

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում մտահոգիչ հետքայլ է մեր պետականության կայացման գործում:

Կոչ եմ անում իշխանությանն ու ընդդիմությանը ողջամտություն և զսպվածություն ցուցաբերել, քանի որ ներքին իրավիճակի ապակայունացումը մեր երկիրը դարձնում է գերտերությունների խաղերի թատերաբեմ։ Իշխանություններին հորդորում եմ իսկույն սանձել ոստիկանության անհամաչափ գործողությունները և թույլ չտալ բիրտ ուժի կիրառում և գործել հեղափոխության արժեքներին համահունչ: Թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանություններին կոչ եմ անում Հայաստանը զերծ պահել ցնցումներից: Պետք է նստել կլոր սեղանի շուրջ և գտնել ուղիներ երկրում ծագած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից երկիրը հանելու համար, նստել և գտնել ուղիներ, այլապես նման իրավիճակը հանգեցնելու է քաղաքացիական առճակատման։

Այս խժդժությունները թուլացնում են մեր երկրի՝ առանց այն էլ խարխուլ սահմանները և թշնամիներին տալիս հնարավորություն՝ կոշտ գործողությունների դիմել Արցախի հարցում: Հայաստանը մշտապես պարտվել է այն ժամանակ, երբ միասնական չի եղել, հիշե՛ք, որ մենք ունենք արտաքին մարտահրավերներ և Արցախյան ազատագրական չավարտված պատերազմ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica