close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+23°
+31°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական կայքի` Երևանից Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ. ՊԵԿ

Հասարակություն

6 Հունիսի 2020, 20:56
 Ռուսական կայքի` Երևանից Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել ռուսական կայքերից մեկում երեկ հրապարակված` Երևանից Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրի մասին: 

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ: Այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։

Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից: Ի դեպ, հավելենք, որ ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն՝ տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»,- ասվում է պարզաբանման տեքստում:

Ռուսական կայքի լուրը` այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica