close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համագործակցությունը պետք է բխի երկրի առջև ձևավորված սպառնալիքները դիմագրավելու հրամայականից. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

6 Հունիսի 2020, 20:36
 Համագործակցությունը պետք է բխի երկրի առջև ձևավորված սպառնալիքները դիմագրավելու հրամայականից. Իշխան Սաղաթելյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ  երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով և ներկայացնել ելքեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ: ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը: 

168.am-ը Հայ Հեղափոխական Դաշնակցությունից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ՀՅԴ-ն պատրաստվում է արձագանքել Գագիկ Ծառուկյանի համախմբման կոչին, և պատրա՞ստ են արդյոք քննարկումներ սկսել ԲՀԿ-ի հետ և միանալ կառավարության 100 տոկոս կազմի հրաժարականի պահանջին:

Ի պատասխան մեր հարցի՝ ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Նախ՝ արձանագրենք, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի՝ երկրում ստեղծված վիճակի և իշխանության ձախողման վերաբերյալ հնչեցրած գնահատականները գրեթե չեն տարբերվում մեր գնահատականներից, որոնք բազմիցս, նախորդող ընթացքում ամրագրվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի քաղաքական հայտարարություններում և հրապարակային արժևորումներում: Ինչ վերաբերում է համախմբման կոչին և համագործակցությանը, ապա հարկ է փաստել, որ այն պետք է բխի երկրի առջև ձևավորված սպառնալիքները  դիմագրավելու հրամայականից»,- ասաց  Սաղաթելյանը:

Նրա փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ համագործակցությունն ու համախմբումը պետք է իրականացվի հստակ օրակարգի շուրջ՝ այն քաղաքական ուժերի և անհատների մասնակցությամբ, ում համար ազգային-պետական ուղեգծով առաջնորդվելը հիմնարար սկզբունք և գործելաոճ է:

«Հավատում ենք այդպիսի համագործակցության օրակարգին, որտեղ մեզ միավորողը ոչ թե անձինք, այլ ազգային, ժողովրդավարական, իրավական և անվտանգ Հայաստանի տեսլականն է: Հիշեցնեմ նաև, որ Դաշնակցությունը 4 օր առաջ հանդես է եկել հստակ պահանջով»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորում այն, որ երեկվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց ՖԲ էջերում իրենց խոսքերով հիշեցնում են Ծառուկյանի անցած ուղին, մատնանշում ինչ-ինչ քրեական գործեր, Իշխան Սաղաթելյանն ի պատասխան՝ ասաց.

«Սա իշխանության գործելաոճն է, երբ իր քաղաքական ընդդիմախոսների քաղաքական հարցադրումներին պատասխանում են քրեական գործեր հարուցելու շանտաժով»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica