close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+23°
+31°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել

Արցախ

6 Հունիսի 2020, 18:10
 ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում: Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրում տեղադրվելու է հատուկ անցակետ:
Որոշման ակտիվ հղումը՝ http://bit.do/fFSd4

Տեղեկացնենք, որ Պարետի բոլոր որոշումները հասանելի են ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am) COVID-19 ենթաբաժնում»,-նշված է հայարարությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica