close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զավեշտ է, երբ Տեր-Պետրոսյանը փորձում է ցույց տալ, որ այս իշխանության փայատեր չէ․ Գագիկ Համբարյան

Քաղաքական

6 Հունիսի 2020, 17:44
 Զավեշտ է, երբ Տեր-Պետրոսյանը փորձում է ցույց տալ, որ այս իշխանության փայատեր չէ․ Գագիկ Համբարյան

Օրերս հրաժարական տվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Սա այս իշխանության հերթական հրաժարականն էր։ Դրանից առաջ հրաժարկան տվեց ԲՈԿ նախագահը, նախարար փոխնախարարներ, ոստիկանապետը և այլք։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով նրանք բոլորը տարբեր պատճառներով են հրաժարական տվել, սակայն նրանց միավորում է մի բան․

«Որևէ պրոֆեսիոնալ չի կարող երկար աշխատել նիկոլ Փաշինյանի հետ։ Անձը բացահայտ առաջնորդվում է թայֆաբազությամբ, իր անձնական շահերով և ինքնըստինքյան  այդպիսի ղեկավարի հետ աշխատելը շատ դժվար է։ Կառավարության ղեկավարը ԱԺ-ի հետ հարց ու պատասխանի  ժամանակ շատ պարզ ասաց, որ Անանյանի հրաժարականը կապված է եղել կադրային հարցերի հետ, որն իհարկե անընունելի է։ Երբ վարչապետը տալիս է հրահանգներ, որոնք այդ ոլորտի ղեկավարները չեն կարող կատարել ցույց է տալիս, դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործում է մեկ դերասանի թատրոնը, երբ որ ամբողջ իշխանությունն ուղղակիորեն միանձնյա ղեկավարվում է մեկ անձի կողմից, նույնիսկ կառավարության ստորաբաժումների տարբեր բաժինները։ Սա աբսուրդ է, սա նորմալ չէ, ինքնըստինքյան ինքնասիրություն ունեցող մարդը պրոֆեսիոնալը չի կարող այս կառավարման ձևաչափն ընդունել և մեխանիկորեն ինքը հրաժարական է տալիս, դուրս է գալիս»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Համբարյանը։ 

Քաղաքագետի խոսքով երկու տարվա ընթացքում այն ինչ դրական է Նիկոլ Փաշինյանը վերագրում է իրեն, իսկ ձախղումների փնտրում է քավության նոխազ է և փորձում է նրանից ձերբազատվել։

«Մարդիկ սա շատ լավ հասկանալով ուզում են իրենց գլխին խնդիր չստեղծել և հրապարակորեն գրում, ազատվում են պաշտոններից, բայց ես ավելին ասեմ, ես կարծում եմ, որ ավելի շատ Դավիթ Անանյանի հրաժրականը կապված է մաքսանգ ծխախոտի արտահանման հետ, որովհետև ամեն դեպքում դրա համար ինչ-որ մեկին վարչապետը պետք է պատժեր»,- ասաց Համբարյանը։

Անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականությանը, քաղաքագետը նշեց, որ վարչապետի կադրերի 95 տոկոսը դիլետանտ և գործից չահասկացող մարդիկ են, որոնց արած քաղաքականության աղետալի հետևանքներն ակնառու են այսօր։

«Մեկ օրինակ էլ․ երեկ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո բազմաթիվ իմքայլականներ հայտարարույուններով հանդես եկան։ Հայաստանը պատերազմում է կորոնավիրուսի դեմ  և բոլորն, ովքեր քննադատում են իշխանություններին, թշնամիներ են։ Ուրեմն գլուխները պատով են տվել քայլիստ տգետները, ովքեր փորձում են պաշտպանել վարչապետին, որովհետև այդ պատերազմն աշխարհն է մղում, և որևէ ղեկավարի մտքով չի անցել կորոնավիրուսը օգտագործել ընդդիմախոսներին պատժելու և շարքից հանելու համար։ Դուք պատկերացնում եք Թրամփը, Մակրոնը, Պուտինը իրենց քննադատողներին ասեն դավաճաններ։ Ես ինքս քննադատում եմ իշխանություններին և ինձ դավաճան անվանողին ասեմ, որ ամենամեծ դավաճանն ինքն է, որովհետև ինքը տեսնելով իշխանության սխալները միտումնավոր լռում է, և լռում է՝ ի շահ իր գրպանի։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը իր « Պարզագույն սիլլոգիզմ»-ը գրելուց առաջ, թող բացատրի թե ընկերներն ինչ գործ ունեն այդ իշխանության մեջ և ուղղակի զավեշտ է, երբ Տեր-Պետրոսյանը փորձում է ցույց տալ, որ ինքը փայատեր չէ այս իշխանության հետ։ Ինքը փայատեր է և իրավունք չունի այսպիսի հայտարարություններ արել, որպես անկախ քաղաքական գործիչ կամ անկախ անձ , նա անկախ չէ, նա այս իշխանության փայատեր է»,- եզրափակեց քաղաքագետը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica