close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նա բնատուր ազգային գործիչ է, իսկ արձակն էպիկական հնչեղություն ունի ․ Վ. Ղազանչյանը ՝ Դավիթ Վանյանի մասին

Հասարակություն

5 Հունիսի 2020, 22:02
 Նա բնատուր ազգային գործիչ է, իսկ արձակն էպիկական հնչեղություն ունի ․ Վ. Ղազանչյանը ՝ Դավիթ Վանյանի մասին

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Երկու խոսք իմ ընկերոջ մասին

Կարծում եմ մեր անվանի գրողներից շատերը իզուր են վերևից նայում ՖԲ-ին:

ՖԲ-ը հնարավորություն է ընձեռնում անմիջականորեն շփվել ընթերցողի հետ:

Իսկ դա մեր այս տխուր օրերում, երբ գիրք չի վաճառվում: Եվ նույնիսկ 100 - 200 օրինակով տպագրված արժանավոր հեղինակների գրքերը փոշի են կուլ տալիս գրախանութների գրադարակներում, այդ հնարավորությունը կարծում եմ թանկ արժի:

Եվ չնայած այնտեղ տիրող քաոսին, ամենաթողությանը, դու գտնում ես քո ընթերցողին: Գտնում ես համախոհներ, որոնց հետ այնքան ես մտերմանում, որ եթե մի քանի օր նրանց չես հանդիպում ՖԲ - ի տարածքում սկսում ես անհանգստանալ:

Ես ՖԲ-ում ակտիվորեն հանդես եկող, մի շատ հետաքրքիր գաղափարակից ընկեր ունեմ: Նա շատ բարձրահասակ չի, բայց հսկայի տպավորություն է թողնում: Հանդես է գալիս հոդվածներով, բանաստեղծություններով, արձակ գործերով: Չունի տպագրված գիրք, իրեն համարում է ընդամենը ազգային գործիչ, բայց մեծ հեղինակություն է վայելում հենց ստեղծագործողների շրջանում: Ի հաստատում դրա ասեմ, որ մեր բանաստեղծուհիներից ոմանք իրենց նախաձեռնությամբ անմիջապես ռուսերեն են թարգմանում իրենց դուր եկած բանաստեղծությունները: Երիտասարդ ստեղծագործողները նրան վարպետ են կոչում:

Նրա պոեզիան շատ զուլալ է և ինքնատիպ: Նա ասես շարունակում է Թումանյանի,Սահյանի տրադիցիաները:

Իսկ նրա արձակը էպիկական հնչեղություն ունի:

Ֆբ-ի հնաբնակները կարծում եմ արդեն հասկացան, որ խոսքը Դավիթ Վանյանի մասին է:

Նա իսկապես բնատուր ազգային գործիչ է, մասնակցած ազատամարտին, աշխարհ տեսած, խորը գիտելիքներ և մեծ կենսափորձ ունեցող մի այր, որը ունի ասելիք, և այն մարդկանց հասցնելու զարմանահրաշ ունակություն:

Նա կարողանում է դառնալ մտքերի տիրակալ:

Եվ ես կարծում եմ, որ նրա գրքերը, որոնց տպագրությունը հուսով եմ շատ չի ձգձգվի, դատապարտված են հաջողության»:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica