close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չմարող Անցեալը. Յանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիքական գոյութեան, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտութեան

Աշխարհ

5 Հունիսի 2020, 21:46
 Չմարող Անցեալը. Յանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիքական գոյութեան, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտութեան

Ձայն մը հնչեց․․․
Եւ թունդ-թունդ ելան հայի սրտեր զէնքի շաչիւնէն․

ՀՅԴ Գանատայի արխիւի էջերը արձանագրել են քաջարի շատ հայի սրտերի մասին, որոնք անձնուիրաբար միացել են հայ ժողովրդի և Հայաստանի ամբողջական ազատագրութեանը պայքարին։ Այդ էջերի արձանագրութիւնները խօսում են Հայրենիքի սիրոյ, նրա ցաւերին անտարբեր չլինող ու չհանդուրժող, նրա ազատութեան գործին նուիրուած կամաւորների անձնուրաց կերպարի մասին, պատմում նրանց զրկանքների, տառապանքների, գիտակցաբար մահուան գիրկը նետուելու մասին․ «Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի աեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»։

Ահաւասիկ այդպիսի մէկ օրինակ․
1926 թ․ Սեպտեմբեր 26․ Նամակ

ՀՅԴ Գանատայի Կուէլֆի կոմիտէի նամակը ՀՅԴ Գանատայի Շրջանային խորհրդին․

«Սիրելի ընկերներ, անշուշտ կը ճանչնաք երկիր կամաւոր գացող շատ մը կռիւներու մասնակցող և կամաւորական գունդերու ցրուումէն յետոյ կրկին Գանատա վերադարձող՝ ընկեր Յակոբ Մկրտչեան, որը այս վերջերս հաստատուած էր Տիթրօիթ։

Այսօր տեղւոյս կօմիտէն ցաւալի լուր մըն է, որ կը հաղորդէ ձեզ այս նամակով, ընկերոջ պատահելիք դժբախտութեան առթիւ, որ բոլորովին անդամալոյծ վիճակի մէջ կը տառապի անկողնոյ ծառայելով, ձգելով անտէր ու անպաշտպան իր կինը և զաւակները։

Այս առթիւ Տիթրօիթի ընկերները նիւթապէս իրենց աջակցութիւնը ըրած են ընկերոջ, և որովհետեւ ընկերը ծանօթ մըն է բոլորիս, անձնուէր ու մաքուր գաղափարակից մը․ Մեր կօմիտէն ձեր լուրջ ուշադրութեան կը յանձնէ այս պարագան, որպէսզի մենք՝ Գանատայի ընկերներն ալ մեր նիւթական աջակցութիւնը չխնայենք հին ընկերոջ, և մասամբ կատարած ըլլանք մեր ընկերական պարտականութիւնները, յիշեցնելով թէ՝ «Ձեր դառնութեան և պատահելիք դժբախտութեան օրերուն ալ գաղափարակից ընկերները երբեք չեն մոռցած ձեզ»։ Մենք այս առթիւ որոշած ենք օգնել ընկերոջ և կ՚ակնկալենք, որ մեր կոմիտէի այս առաջարկը ձեր կողմէն արձագանգէ Գանատայի բոլոր կօմիտէներում»։

Տպաւորիչ է նաև կամաւորների գաղափարակից ընկերների, ՀՅԴ մարմինների հոգատար վերաբերմունքը։ Ազգային գաղափարախօսութեան այս ջատագովները եղան ու մնացին անմնացորդ նուիրեալը հայրենիքի ու ժողովրդի։ Նրանք իրենց գոյութեամբ անվերապահօրէն ծառայեցին Դաշնակցութեան ծրագրի անփոփոխելի հիմունքներին՝ Հայութեան պահպանում, Հայաստանը՝ հայութեան, Ուժ եւ կազմակերպութիւն, Արդար աշխատանք։

Արմինէ Մուքոյեան Թաշճեան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica