close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2020
+29°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ

Առողջապահություն

5 Հունիսի 2020, 21:35
 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարարն այցելել են բժշկական հաստատություններ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 5-ին շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Բուժհաստատությունների ղեկավարների ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են հիվանդանոցային պայմաններին, բուժման գործընթացին, առկա խնդիրներին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում և պացիենտներից հետաքրքրվել առողջական վիճակի վերաբերյալ:

Փոխվարչապետն առանձնակի ուշադրություն է դարձրել վերակենդանացման բաժանմունքում առկա բժշկական սարքերին, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություններին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ներկաները ծանոթացել են կորոնավիրուսով վարակվածների սպասարկման համար կառուցվող նոր բաժանմունքի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Փոխվարչապետը կարևորել է առողջապահական համակարգի հնարավորությունների ու ռեսուրսների առավելագույն ընդլայնումը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչությանն առավել որակյալ և ժամանակին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica