close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան

Քաղաքական

5 Հունիսի 2020, 21:31
 Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան

Եթե հրաժարվում եք հավատալ, որ Մարությանի օրոք ապօրինաշինությունը թափ է առել և մայթերը «բուդկաներով» չեն զավթվում, կարող եք չդիտել այս տեսանյութը: Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին, Երեւանի Մարգարյան փողփցից ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ցույց տալով անմիջապես մայթի եւ հետիոտնային անցումի վրա կառուցված նոր կրպակը։

«Եթե հիշում եք Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, Հայկ Մարությանն ընտրվեց քաղաքապետ եւ բոլորիս խոստացավ՝ նոր Երեւան, զերծ հին խնդիրներից։ Հիմա ցույց եմ տալիս, թե ինչ է եղել եւ ինչ է կատարվում այս ընթացքում։ Մայթի վրա Մարությանի օրոք բուտկա է հայտնվել եւ օրեր առաջ բերել երկրորդ համապատասխան կրպակն են դրել, որն անմիջապես գտնվում է հետիոտնային անցման վրա։ Կարծում եմ Մարությանի, որեւէ խոստում այլեւս չի մնացել, որ հակառակ ձեւով չի կատարվել»,– ասաց նա։

Տեսանյութում երեւում է, որ դեպի շեենք տանող ճանապարհը փակվել է երկրորդ կրպակի պատճառով եւ որ մարդիկ շրջանցում են այն դուրս գալիս, փողոց այնուհետեւ նոր կարողանում մտնել շենքի բակ։

Դավիթ Խաժակյանը դիմեց քաղաքացիներին, ասելով, եթե նմանատիպ նոր շինություններ, կրպակներ տեսնեն, դիմեն իրեն, ինքն անպայման հետամուտ կլինի։

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica