close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տաքսիստները. Վարուժան Ղազանչյան

Հասարակություն

5 Հունիսի 2020, 20:49
 Տաքսիստները. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Այսօրվա Հայաստանում տաքսիստը մասնագիտություն չի, այլ հնարավորություն ընտանեկան սուղ եկամուտին մի քանի կոպեկ ավելացնելու:

Տաքսու վարորդ են դարձել նախկին ինժիներները, ուսուցիչները, զինվորականները, գիտնականները, հողագործները և այլն (կարող եք ավելացնել ցանկացած մասնագիտություն): Շատ-շատ են թոշակառուները:

Կան որ քշում են իրենց հիմնական աշխատանքից առաջ կամ հետո՝ մի երկու ժամ (ինչպես ասում են. «Մկան ․․․․ էլ, ջաղացին օգուտ է):

Երևան են գալիս փող վաստակելու մոտիկ (և ոչ այնքան), փոքրիկ քաղաքներից և գյուղերից:

Չքավորությունը խեղդում է հային, և ով հնարավորություն չունի, կամ չի ցանկանում լքել իր օջախը և մեկնել արտագնա աշխատանքի, սկսում է պտտել մեքենայի ղեկը:

Բայց դեռ լավ է, եթե դա սեփական մեքենայի ղեկն է, իսկ կան շատերը, որ վարձակալում են մեքենան, և իրենց առանց այդ էլ ոչ երևելի եկամուտի մի զգալի մասը տալիս են մեքենաների տերերին:

Երբեմն այնպիսի հետաքրքիր մարդիկ են հանդիպում, այնպիսի զարմանալի, իսկ երբեմն էլ արտառոց պատմություններ ես լսում, որ իսկապես ափսոսում ես, որ այդ մարդը իրեն արժանի տեղում չի գտնվում:

Մերկապարանոց չլինելու համար, օրինակներ բերեմ:

Վարորդը լավ հագնված, շատ կիրթ, մաքուր գրական հայերենով խոսող հիսունի կարգի տղամարդ է:

Խոսեցինք դեսից-դենից, պարզվեց վերջերս է ընտանիքով վերադարձել Լեհաստանից, որտեղ ապրել է տաս տարուց ավելի:․

Հարցրեցի՝ չէիք հարմարվել, վատ էր այնտեղ: Պատասխանեց չէ ամեն ինչ շատ լավ էր, բայց - Սոֆիկ խանումի զարմը իրավունք չունի Հայաստանը լքել: Ու հպարտորեն պատմեց Էրզրումի նահանգից իր պապի մոր պատմությունը, որը մի պարկ ոսկի էր տվել թուրք փաշային, ու գնել մի ամբողջ գյուղի բնակիչների կյանքը (լսեին այս պատմությունը մերօրյա հարուստները, որոնք ժողովրդից գռփած փողերով իրենց համար պալատներ ու եկեղեցիներ են միայն կառուցում):

Իմ սիրտը նույնպես հպարտությամբ լցվեց իմ հայրենակցի հանդեպ, որ լքել էր կուշտ կյանքը օտար ափերում, և իր ընտանիքով վերադարձել էր անապահով հայրենիք:

Մի ուրիշը ինձ այնպես զարմացրեց իր հայկական պոեզիայի իմացությամբ (ամբողջ ուղևորության ընթացքում տարբեր հեղինակների ընտիր բանաստեղծություններից էր արտասանում), որ իմ մեջ ցանկություն առաջացավ գիրքս նվիրել իրեն, և լսել իր կարծիքը իմ պոեզիայի վերաբերյալ:

Մի նախկին զինվորական, եթե չեմ սխալվում մայորի կոչումով, պատմեց, որ հրաժարվել է կատարել վերադասի հանցագործ հրամանը (զրահամեքենաները շարժել դեպի Հորադիզ, իբր զորավարժությունների, թաքցնելու համար գողացված վառելանյութի պակասորդը): Նրան իսկույն հեռացրել էին պաշտոնից և նշանակել էին մի ուրիշին, որը լուռ ու մունջ կատարել էր հրամանը: Արդյունքում յոթ զրահամեքենա դուրս էին եկել շարքից, բայց դա արդեն ոչ մեկին չէր մտահոգել: Պաշտոնաթող մայորը չէր հանձնվել և դատի էր տվել պաշտպսանության նախարարությանը ու արդեն տարուց ավելի սպասում էր պատասխանի:

Իսկ երեկ նստել էի մի երիտասարդի մեքենա, որը սկզբում կրիմինալ ենթամշակույթ կրողի տպավորություն թողեց:

Բայց հետո պարզվեց, որ սեմինարյան ավարտած մեկն է, որը այնպիսի սպառիչ պատասխաններ էր տալիս իմ (առ աստված դեռ իր ճանապարհը չգտած մեկի) հարցերին, որ իմ մեջ ցանկություն առաջացավ հետագայում ևս շարունակել մեր զրույցը:

Եվ նման պատմությունները անհամար են:

Արդյոք երբևիցե կվերադառնան այն ժամանակները, երբ գիտնականը կկարողանա նորից գիտությամբ զբաղվել, հողագործը հողը մշակել և այլն, և այլն:

Կուզեի հավատալ... »:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica