close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Քաղաքակիրթ» Ալիևի երկիրն ու Նոդար Դումբաձեի երկիրը. սրանք քաղաքկրթական տարբեր, ծայրահեղ բաներ են. Ս. Ղարաբաղցյան

Հասարակություն

5 Հունիսի 2020, 20:33
 «Քաղաքակիրթ» Ալիևի երկիրն ու Նոդար Դումբաձեի երկիրը. սրանք քաղաքկրթական տարբեր, ծայրահեղ բաներ են. Ս. Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.

«Ասում են մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է: Մեր մոտ հարևաներից մեկը Վրաստանն է, որը պատվով դուրս եկավ կորոնավիրուսի մահվան շուրջպարից ու հիմա ստորագրություններ է հավաքում բարեկամ-հարևան Հայաստանին օգնելու…

Հիշեցի 1988-ի դեկտեմբերյան մահաբույր օրերը: Երկրաշարժը ավերել էր Սպիտակը, Լենինականը, Կիրովականը...

Հիմնահատակ ջնջվել էին գյուղեր, ավաններ, դպրոցներ, մանկապարտեզներ... Արձակագիր Վահան Թամարյանի հետ գործուղման մեկնեցինք աղետի գոտի: Այն ինչ տեսանք երևակայությունից դուրս էր: Գոտեպնդողը բարեկամ Վրաստանից առաջինը օգնության շտապած մասնագետներն էին՝ բժիշկներ, շինարարներ, երկաթուղայիններ: Եկել էին աղետի լուրն առնելուց ժամեր անց, հարազատի պես կանգնելու կողքիդ: Հիշում եմ, այդ օրերին Թբիլիսիում  արգելվեցին բոլոր խրախճանքներն ու հարսանիքները: Ինչու՞ եմ հիշում ու հիշեցնում, որովհետև հիմա էլ անտես աղետն է ավերում, քանդում Հայաստանը ու կրկին իր եղբայրական ձեռքմեկնումն է առաջարկում Վրաստանը: Իմ հասակակիցները, անշուշտ, կհիշեն, թե մյուս «հարևանը» ադրբայջանը, ինչպես էր կանգնեցում, թալանում օգնության գնացքներն ու վագոններին ուրախության ու շնորհավորանքների հեռագրեր գրում...

«Քաղաքակիրթ» Ալիևի երկիրն ու Նոդար Դումբաձեի երկիրը. սրանք քաղաքկրթական տարբեր, ծայրահեղ բաներ են»:

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica