close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն

Քաղաքական

5 Հունիսի 2020, 20:12
 Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետության սահմաններով չի ֆիքսվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրային որդու՝ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, անդրադառնալով իրավապահ մարմինների տեսադաշտից Խաչատրյանի անհետանալու մասին հարցին:

«Մենք նախկինում իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել: Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Գուրգեն Խաչատրյանը գտնվում է Ռուսաստանում:

Մայիսի 4-ին Ազգային անտագության ծառայությունը «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի՝ Գուրգեն Խաչատրյանի նկատամամբ հետախուզում էր հայտարարել։

Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica